12-ի խորհուրդը. Աշոտ Բայանդուրին նվիրված պատկերագրքի շնորհանդես

Saturday  20 April  2019  2:00 PM    Saturday  20 April  2019 3:00 PM
Save Saved
Last update 21/04/2019
  5

Հայաստանի ազգային պատկերասրահը վերսկսել է «Դասախոսարան» կրթական ծրագիրը։
2019թ․ մարտի 9-ից մայիսի 25-ը՝ յուրաքանչյուր շաբաթ օր, անդրադառնում ենք արվեստի տարբեր ուղղությունների դրսևորումներին հայկական կերպարվեստում։ Դասախոսությունները կանցկացվեն յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 14:00-ից։
Յուրաքանչյուր դասախոսության մասնակցության արժեքն է 600դր․
Ուսանողների համար տոմսի արժեքն է 400 դր
Ապրիլի 20-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա «12-ի խորհուրդը» թեմայով դասախոսություն, որը նվիրված է գեղանկարիչ, գրաֆիկ Աշոտ Բայանդուրին:
20-րդ դարի 80-90-ականները Հայաստանում շրջադարձային էին ոչ միայն երկրի սոցիալ-քաղաքական, այլև մշակութային կյանքում: Գաղափարական և գեղագիտական նոր տենդենցների, ազգային արժեքների վերաիմաստավորման պատմական այս փուլում ստեղծագործող արվեստագետներին սպասվում էին նոր փորձություններ: Այդ ժամանակաշրջանի արվեստագետներից մեկն էլ գեղանկարիչ, գրաֆիկ Աշոտ Բայանդուրն էր: Դասախոսությանը կհաջորդի Աշոտ Բայանդուրի ստեղծագործության լայնածավալ մեկնաբանությամբ, հարուստ վերատպությամբ առանձնացող առաջին համապարփակ պատկերագրքի շնորհանդեսը: Միջոցառումը կուղեկցվի դասական երաժշտության կենդանի կատարումներով և կեզրափակվի Բայանդուրին նվիրված ֆիլմի ցուցադրմամբ:
Դասախոսությունը կներկայացնի արվեստաբան Հասմիկ Բադալյանը:
-----------------------------------------------------------------------------------
Աշոտ Բայանդուրի վերադարձը
Լույս է տեսել Աշոտ Բայանդուրի գեղանկար և գրաֆիկական աշխատանքների, փիլիսոփայական և տեսական մտորումների հետահայաց առաջին պատկերագիրքը` Ինեսա Գաբայանի առաջաբանով և նախաձեռնությամբ:
Գիրք-անակնկալ, քանի որ հայտնի նկարիչն այս գրքով նոր ու անծանոթ աշխարհ է բացում անգամ իր գործին լավածանոթ արվեստաբանների համար:
Գիրք-հեղափոխություն, քանի որ ապացուցում է` Բայանդուրի գեղանկարչական հեղափոխությունը շարունակվում է: Գիրք, որ խոսում է՝ փնտրեք Արվեստագետին, Երկնքից մեզ առաքված լուսե պատգամները մենք կարդում ենք միայն ՆՐԱՆՑ միջոցով:
Աբգար Ափինյան
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +(374)96869944
հեռախոսահամարով, կամ գրել էլ.հասցեին` galleryarmenia@gmail.com, educationaldepartmentnga@mail.ru

Nearby hotels and apartments
National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ
Արամի փողոց, Երևան, Հայաստան
National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ
Արամի փողոց, Երևան, Հայաստան